Սիրելի Ճանապարհորդ,
Կուզենայի՞ք անցկացնել Ձեր հաջորդ արձակուրդները շվեյցարական քաղաքներում, Ալպյան լեռներում կամ մարգագետիններում: Մենք ուրախ կլինենք Ձեզ հետ կիսելու մեր փորձն ու հմտություններն այս բնագավառում: Փայլատակող լճերը, բարձրաբերձ լեռները, ստվերաշատ անտառները, դրա հետ մեկտեղ սպորտի և ժամանցի հնարավորությունները, ինչպես նաև SPA առաջարկները. հանգստի երկիր Շվեյցարիան Ձեզ է մատուցում անմոռանալի հանգստի բոլոր նախապայմանները:
Մաքրությունը, անվտանգությունը և ամենից առաջ անհամեմատելի շրջակայքն ու բնությունը բազմաքանակ այցելուների համար Շվեյցարիան դարձնում են մի յուրահատուկ հանգստավայր: Թե՛ ամռանը և թե՛ ձմռանը, միլիոնավոր տուրիստներ այցելում և գնահատում են «շվեյցարական հանգիստը»: Ամեն դեպքում այստեղ «ձանձրույթն» անծանոթ բառ է, քանի որ որևէ զբաղմունք ձեռնարկելու հնարավորություններն իրոք անսպառ են:
Բարի գալուստ Շվեյցարիա