rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich21°C
Basel-City23°C
Berne19°C
Geneva20°C
Zermatt8°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Բիզնես ծառայություններ

     
 
Այսօր Ցյուրիխի, Ժնևի և Լուգանոյի միջև բաշխվում է համաշխարհային կապիտալի 30%-ը:


Ալպյան փոքրիկ Շվեյցարիան տարեց տարի ավելի բարձր դիրք է գրավում եվրոպական և համաշխարհային հանրահայտ աստիճանակարգերում: Շվեյցարիան առաջին տեղն է զբաղեցնում էկոլոգիապես մաքուր երկրների տասնյակի շարքում: Անշարժ գույքի բնագավառում ներդրում կատարելու ապահովությամբ այն համարվում է առաջին երկիրը, ինչպես նաև բնակչության կենսամակարդակով համաշխարհային լիդեր: Մրցունակ երկրների ամենահեղինակավոր վարկանիշում, որը ամեն տարի ներկայացնում է համաշխարհային տնտեսական ֆորումը, անցյալ տարի Շվեյցարիան զբաղեցրեց առաջին տեղը` ետ մղելով ԱՄՆ-ին: Այն շարունակեց իշխել 2010 թ.-ին (ԱՄՆ-ն հայտնվեց 4-րդ տեղում` զիջելով Շվեդիային և Սինգապուրին):

Շվեյցարիան ունի կայուն տնտեսություն և զերծ է ներքին շուկայում գնային կտրուկ փոփոխություններից: Այս երկրի ժողտնտեսության իշխող ոլորտներն են հանդիսանում միկրոէլեկտրոնիկան, բիոտեխնոլոգիան, էլեկտրոտեխնիկական և դեղագործական արդյունաբերությունը: Այս տարվա մարտին Բրյուսելում հրատարակված նորարարությունների վերաբերյալ եվրոպական զեկույցի համաձայն` 2009 թ.-ին Շվեյցարիան կրկին առաջին հորիզոնականն է զբաղեցրել Եվրոպայում տեխնիկական նորամուծությունների մակարդակով և քանակով: Չնայած Շվեյցարիայի ընդերքը չունի բնական հարստություն, սակայն պատմական կարճ ժամանակահատվածում այն դարձավ աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկը:

Վերջին 2 հարյուրամյակների ընթացքում մասնավոր բանկերի ակտիվների կառավարման հարցում Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի մասնագետների հմտությունը ստացել է համաշխարհային ճանաչում:

Մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ բիզնես ծառայությունները.

1. Հարկային ծառայություն և բիզնեսի կազմակերպում Շվեյցարիայում.
- Հարկային հաշվառում և ԱԱՀ
- Խորհրդատվություն հարկադրման հետ առնչվող ցանկացած հարցի շուրջ
- Խորհրդատվություն ընկերության հիմնադրմանն առնչվող հարցերի շուրջ
- Իրավաբանական խորհրդատվություն և ընկերության գրանցում
- Տարբեր բնագավառների հետ առնչվող ընկերության ստեղծման աջակցում
- Բաժնետոմսերի և հիմնադրամների փոխանցում
- Գրանցված ընկերությունների փոխադրում (տրանսֆեր)
Իմանալ ավելին >>>

2. Հաշվապահական ծառայություններ.
- Բանկային հաշվի բացում
- Ֆինանսական պլանի նախապատրաստում
- Բիզնես պլանի նախագծում
- Ֆինանսական արդյունքների վերլուծում
- Բալանսի վերլուծում
- Աշխատավարձի հաշվում
Իմանալ ավելին >>>

3. Ապահովագրություն.
- Ապահովագրական հարցերով բարձր որակավորում ունեցող մասնագետների խարհրդատվություն
- Ապահովագրության բովանդակության և պրոֆիլի ուսումնասիրում
- Ապահովագրության պայմանագրերի ձևակերպում
Իմանալ ավելին >>>

4. Ձեռք բերել անշարժ գույք Շվեյցարիայում.
- Եթե ցանկանում եք գնել անշարժ գույք Շվեյցարիայում շահավետ պայմաններով, ապա մեզ մոտ դա հնարավոր է:
Իմանալ ավելին >>>

5. Թարգմանչական ծառայություններ
- Գրավոր և բանավոր թարգմանություն` անկախ թեմայից
- Համաժամանակյա և հաջորդական թարգմանություն
- Անձնական և գործնական փաստաթղթերի թարգմանում`նոտարական ձևակերպմամբ
Իմանալ ավելին >>>
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2012 | www.aratours.travel

   
Designed & Developed by WebCenter